Մամլո հաղորդագրություններ
Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. վարչապետ
1670x1113px - 693 Կբ
1670x1113px - 751 Կբ
1670x1113px - 580 Կբ
1670x1113px - 750 Կբ
1670x1113px - 880 Կբ
1670x1113px - 860 Կբ
1670x1113px - 635 Կբ
1670x1113px - 718 Կբ
1670x1113px - 598 Կբ
3984x2656px - 3 Մբ
1670x1113px - 685 Կբ
1670x1113px - 552 Կբ
1670x1113px - 592 Կբ
1670x1113px - 550 Կբ
1670x1113px - 724 Կբ
1670x1113px - 810 Կբ
1670x1113px - 741 Կբ
1670x1113px - 836 Կբ
1670x1113px - 973 Կբ
1670x1113px - 660 Կբ
1670x1113px - 998 Կբ
1670x1113px - 483 Կբ
1670x1113px - 386 Կբ
1670x1113px - 760 Կբ
1670x1113px - 989 Կբ
1670x1113px - 711 Կբ
1670x1113px - 708 Կբ
1670x1113px - 704 Կբ
1670x1113px - 905 Կբ
1670x1113px - 984 Կբ
1670x1113px - 967 Կբ
1670x1113px - 710 Կբ
1113x1670px - 748 Կբ
1670x1113px - 922 Կբ
1670x1113px - 853 Կբ
1670x1113px - 909 Կբ
1670x1113px - 583 Կբ
1670x1113px - 642 Կբ
1670x1113px - 639 Կբ
1670x1113px - 808 Կբ
1670x1113px - 785 Կբ
1670x1113px - 910 Կբ
1670x1113px - 879 Կբ
1670x1113px - 860 Կբ
1670x1113px - 665 Կբ
1670x1113px - 503 Կբ
1670x1113px - 688 Կբ
1670x1113px - 820 Կբ
1670x1113px - 688 Կբ
1670x1113px - 782 Կբ
1670x1113px - 831 Կբ
1670x1113px - 834 Կբ
1670x1113px - 643 Կբ
1670x1113px - 585 Կբ
1670x1113px - 876 Կբ
1670x1113px - 873 Կբ
ևս 53 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ-ում նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման և անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական Հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, IN Groupe ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Յան Հագեն, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, IN Groupe ընկերության միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Իզաբել Լոզոն և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դատական իշխանության ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլք։
Միջոցառմանը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, ներկայացվել են նոր կենսաչափական անձնագրի էջերի բովանդակությունը նկարագրող կարճատև տեսանյութեր:
Ելույթով հանդես է եկել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, այնուհետև ՀՀ առաջին կենսաչափական նոր անձնագրերը հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին:
Հաջորդիվ երկրի ղեկավարը նոր կենսաչափական անձնագրեր է հանձնել դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին և մի խումբ երիտասարդների, որոնց ծննդյան օրն է այսօր։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում շնորհավորել է ներկաներին կենսաչափական անձնագրերի մուտքի և համակարգի թողարկման առիթով: Երկրի ղեկավարի խոսքով՝ այսօրվա միջոցառումը և կենսաչափական անձնագրերը մեր պետության մասին են, իսկ պետությունը ստանդարտի մասին է. «Կարծում եմ՝ ստանդարտը պետության կարևոր առանձնահատկություններից է. այնտեղ որտեղ կա ստանդարտ, վստահաբար այնտեղ կա պետություն: Եվ այսօր մենք արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանի Հանրապետությունում»:
Վարչապետը, կարևորելով այն հանգամանքը, որ նոր անձնագրերը կեղծել հնարավոր չէ, նշել է. «Սա շատ կարևոր նորություն է, այդ թվում՝ մեր քաղաքացիների և մեր պետության միջազգային վստահելիությունը բարձրացնելու տեսակետից: Այնուամենայնիվ, ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ մենք սա անում ենք մեր քաղաքացիների համար, որովհետև կենսաչափական անձնագրերի այս համակարգն առաջին հերթին պետք է ավելի հարմարավետ դարձնի ՀՀ քաղաքացիների կյանքը»:
Երկրի ղեկավարը հավելել է՝ կենսաչափական համակարգը ՀՀ քաղաքացիներին տալու է թվային ծառայություններից անվտանգ օգտվելու հնարավորություն և նոր թափ ու ծավալ է հաղորդելու թվայնացման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համակարգի ներդրումը նաև քաղաքացիների ինքնության պաշտպանության առումով: «Կենսաչափական համակարգը թվայնացող դարում, թվային միջավայրում պիտի երաշխավորի մարդկանց ինքնության անվտանգությունը: Այն նաև մեր պետական ինքնության շատ կարևոր հենասյուն է բառիս խորհրդանշական և ուղիղ իմաստով, որովհետև, իհարկե, քաղաքացիությունը պետության և պետականության, պետական ինքնության կարևորագույն առանձնահատկությունն է, և մեր անձնագրի ձևավորումը ցույց է տալիս այն հազարամյա ճանապարհը, որը կտրելով, անցնելով, հաղթահարելով հասել ենք այս կետին՝ Իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն: Եվ մենք այս կետին հասնելով՝ նոր անսահման հեռանկարներ ենք բացում մեր առաջ: Խնդիր ենք ձևակերպում՝ մեր պետությունը պետք է գոյություն ունենա հարատև և այն պետք է սերնդեսերունդ փոխանցենք, սերնդեսերունդ փոխանցենք՝ որպես հարատև պետություն»,-նշել է վարչապետը:
Երկրի ղեկավարը նաև արձանագրել է՝ կենսաչափական անձնագրերն էական դեր են ունենալու Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման բանակցությունների հաջող ավարտի համար. «Մենք վճռական ենք այդ ճանապարհին և ՀՀ քաղաքացիներն էլ սպասում են, որպեսզի մեր նախանշած ժամկետներում ունենանք վիզաների ազատականացում»:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր ջանք են դրել կենսաչափական անձնագրերի այս համակարգը ներդրելու համար։ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է ներկաներին, իսկ ՀՀ քաղաքացիներին մաղթել՝ հաճելի ճամփորդություն կենսաչափական անձնագրերով և հաճելի գործակցություն ՀՀ թվային ծառայություններից օգտվելիս։
Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշել է. «Մենք հույս ունենք և համոզված ենք, որ կենսաչափական անձնագրերի այս նոր համակարգն ավելի շոշափելի և տեսանելի կդարձնի քաղաքացուն պետության կողմից մատուցվող ծառայությունները և դրանց շարունակաբար բարձրացող որակը: Համոզված եմ, որ անձնագիրը, նաև կենսաչափական այս անձնագիրն իր ձևավորմամբ, բովանդակությամբ, քաղաքական ուղերձով մեզ ավելի կբերի այն գիտակցությանն ու համոզմունքին, որ մեր ինքնությունը մեր պետությունն է և մեր պետությունն է մեր ինքնությունը:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: