Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանի հետ

18.11.2026

ևս 1 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և Հայաստան–Ճապոնիա հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությանը հաղորդվել է նոր խթան, ինչին նպաստել է նաև իր պաշտոնական այցը Ճապոնիա։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ՀՀ Կառավարությունը շահագրգռված է  հարաբերությունների հետևողական զարգացմամբ ու ընդլայնմամբ, և պատրաստ է շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը այդ նպատակով։

Դեսպան Աոկի Յուտական հավելել է, որ Ճապոնիայի Կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը, ու պատրաստ է աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերին, ինչպես նաև առաջիկայում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը։

 

← Վերադառնալ