Մամլո հաղորդագրություններ
«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. վարչապետը ներկա է գտնվել լողի մրցաշարի եզրափակիչ փուլին
1670x1113px - 917 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 843 Կբ
1670x1113px - 1003 Կբ
1670x1113px - 783 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 801 Կբ
1670x1113px - 881 Կբ
1670x1113px - 737 Կբ
1670x1113px - 868 Կբ
1670x1113px - 734 Կբ
1670x1113px - 842 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1005 Կբ
1670x1113px - 641 Կբ
1670x1113px - 794 Կբ
1670x1113px - 883 Կբ
1670x1113px - 553 Կբ
1670x1113px - 527 Կբ
1670x1113px - 655 Կբ
1670x1113px - 613 Կբ
1670x1113px - 582 Կբ
1670x1113px - 581 Կբ
1670x1113px - 614 Կբ
1670x1113px - 591 Կբ
1670x1113px - 697 Կբ
1670x1113px - 686 Կբ
1670x1113px - 688 Կբ
1670x1113px - 668 Կբ
1670x1113px - 664 Կբ
1670x1113px - 724 Կբ
1670x1113px - 735 Կբ
1670x1113px - 604 Կբ
1670x1113px - 547 Կբ
1670x1113px - 702 Կբ
1670x1113px - 619 Կբ
1670x1113px - 675 Կբ
1670x1113px - 705 Կբ
1670x1113px - 787 Կբ
1670x1113px - 756 Կբ
1670x1113px - 634 Կբ
1670x1113px - 767 Կբ
1670x1113px - 631 Կբ
1670x1113px - 793 Կբ
1670x1113px - 664 Կբ
1670x1113px - 558 Կբ
1670x1113px - 573 Կբ
1670x1113px - 516 Կբ
1670x1113px - 663 Կբ
1670x1113px - 618 Կբ
ևս 50 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլին, որն անցկացվել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում՝ ճամբարային ձևաչափով։
Մրցաշարի մարզային և Երևանի քաղաքային փուլերն անցկացվել են հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 8-ը։ Այս տարի մրցաշարին մասնակցել է 1479 աշակերտ, որոնցից 865-ը՝ ՀՀ մարզերից, իսկ 614-ը՝ Երևանի վարչական շրջաններից։ Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը. յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ: Այս փուլում առաջին և երկրորդ տարիքային խմբերի մասնակիցները մրցել են համապատասխանաբար 8x50 մետր և 8x100 մետր փոխանցումալող և ազատ ոճ մրցաձևերում:
Առաջին տարիքային խմբի` 4-7-րդ դասարանցիների պայքարում հաղթող է ճանաչվել Երևանի հավաքական թիմը, երկրորդ տեղում Կոտայքի մարզի թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի հավաքական թիմը: Այս տարիքային խմբի ներկայացուցիչներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանը:
Երկրորդ տարիքային խմբում` 8-12-րդ դասարանցիների պայքարում հաղթողի կոչմանը դարձյալ արժանացել են Երևանի դպրոցականները: Երկրորդ տեղը զբաղեցրել է Շիրակի մարզի հավաքական թիմը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի հավաքական թիմը: Այս տարիքային խմբի ներկայացուցիչներին պարգևատրել է Նիկոլ Փաշինյանը։
Պարգևատրման արարողությունից հետո վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել հաղթողներին և ընդգծել՝ մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը: Երկրի ղեկավարի խոսքով՝ մրցաշարերի անցկացումը նպաստում է նաև երեխաների շրջանում թիմային մտածողության և թիմային տրամաբանության զարգացմանը. «Վարչապետի գավաթ մրցաշարերում անհատական մրցակարգ չունենք, նույնիսկ անհատական ձևերի մրցումներն իրականացվում են թիմային մրցակարգով: Սա շատ կարևոր է մեր երեխաների և, ընդհանրապես, մարդու կյանքի համար: Նախ՝ միմյանց նկատմամբ պատասխանատվություն է, որովհետև յուրաքանչյուրը գիտի, որ իր գործադրած ջանքը նաև ազդում է մյուսի արձանագրած արդյունքի վրա, և նաև թիմը գիտի, որ առանց թիմի աջակցության անհատը չի կարող հասնել իր առավելագույն արդյունքին»:
Վարչապետի խոսքով՝ մարդն իր խնդիրները պետք է լուծի առաջին հերթին իր գործադրած ջանքի շնորհիվ, իսկ որպեսզի ջանք գործադրվի և արդյունք լինի, պետք է լինի անհատական հմտություն, գիտելիք, կարողություն: «Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ յուրաքանչյուր երեխա, առանց բացառության, բացառիկ տաղանդավոր է, և մեր խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի մեր երեխաների տաղանդը բացահայտի»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է մարզերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման կարևորությանը։ «Լողի պարագայում մենք մեկ այլ որոշում էլ ենք կայացրել. մարզերում երեխաների համար ստեղծել ենք հնարավորություն լողավազաններում մարզվելու, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից: Այսինքն՝ երեխաները հնարավորություն ունեն այցելել մասնավոր լողավազաններ, և պետական բյուջեն երեխաների վարձավճարը վճարում է: Սա ծրագիր է, որը կարծես թե վատ չի ընթանում: Այն պիլոտային ծրագիր է, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե արդյոք մարզական կրթության ֆինանսավորման այս բանաձևը կարող է լինել արդյունավետ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել և շնորհակալություն է հայտնել մրցաշարի բոլոր մասնակիցներին:
Եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, հուշանվերներով և դրամական պարգևներով։ Առաջին տեղը զբաղեցրած թիմը ստացել է 4 միլիոն դրամ, երկրորդ տեղը՝ 2 միլիոն 500 հազար դրամ, իսկ երրորդ տեղը՝ 1 միլիոն 500 հազար դրամ մրցանակ։ Թիմերին հատկացվող դրամական պարգևները համամասնորեն կբաշխվեն հավաքական թիմերի անդամների դպրոցների միջև՝ մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույքի ձեռքբերման նպատակով։ Դրամական պարգևներ են նախատեսվել նաև մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների համար։ Առաջին տեղը զբաղեցրած թիմի 8 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 150 հազար դրամ, երկրորդ տեղը՝ 100 հազարական դրամ, իսկ երրորդ տեղը՝ 75 հազարական դրամ։ Պարգևատրվել են նաև մրցանակակիր թիմերի պատասխանատուները՝ մարզիչները կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչները։ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերի ուսուցիչները կստանան, համապատասխանաբար, 150 հազար, 100 հազար և 75 հազար դրամ: