Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

22.11.2026

ևս 20 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող հայաստանյան և միջազգային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:

Այն կազմակերպվել է Enterprise Armenia-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումներին, առկա հնարավորություններին, ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը, կրթության զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է վերոնշյալ ուղղություններով ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և միջոցառումներին, պատասխանել ներկաների մի շարք հարցերի:

 

← Վերադառնալ