Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա

23.11.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ, որին կհաջորդի Ռումինիայի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսը:

Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկույի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռումինիայի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ:


 

← Վերադառնալ