Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանելու աշխատանքային այցով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու ոլորտում գործունեություն...
Երևանում ապրիլի 30-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Pro Chess League շախմատի ակումբային մրցաշարի 2019թ. եզրափակիչ փուլ անցած «Հայկական արծիվներ» (Armenia Eagles) թիմի անդամներին: Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Սան Ֆրանցիսկոյում՝ մայիսի 4-ին և 5-ին: Հայաստանը ներկայացնող թիմի ավագ, ԱԺ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը և կարևորել նրա դերը հայ-ֆրանսիական...