Ցավակցական

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

23.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևին՝ Սոֆիա-Բլագոևգրադ մայրուղում տեղի ունեցած վթարի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Խոր ցավով տեղեկացա Սոֆիա-Բլագոևգրադ մայրուղում տեղի ունեցած սարսափելի վթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Այս ծանր պահին կիսելով Ձեր, զոհվածների հարազատների և Հյուսիսային Մակեդոնիայի ժողովրդի սուգն ու թախիծը՝ հայ ժողովրդի և իմ անունից հայտնում եմ մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունը՝ մաղթելով ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
 

← Վերադառնալ