Ցավակցական

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահին

31.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Խուզեստան նահանգում օրեր առաջ տեղի ունեցած բազմահարկ շենքի փլուզման հետևանքով: Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Խուզեստան նահանգի Աբադան քաղաքի «Մետրոպոլ» բազմահարկ շենքի փլուզման հետևանքով ավելի քան երեք տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու մասին։

Խորին ցավակցություններս եմ հղում Ձեզ, Իրանի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ զորակցություն և տոկունություն հայտնելով զոհերի ընտանիքներին և հարազատներին»։

← Վերադառնալ