Ցավակցական

Ղազախստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին

17.08.2022

 

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է.

«Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:

Խնդրում եմ Ձեզ իմ կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհերի հարազատներին և վիրավորներին»:
 

 

← Վերադառնալ