Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

03.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակցությամբ:

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ դարերի կնիքը կրող մեր ավանդական, բարեկամական հարաբերությունները հետևողականորեն զարգացել և ամրապնդվել են նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր:

Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած մեր հանդիպումը, որի ժամանակ հայ-բուլղարական երկկողմ օրակարգի վերաբերյալ ունեցանք արդյունավետ քննարկում: Համոզված եմ, որ մեզ կհաջողվի առավել ընդգրկուն և համապարփակ դարձնել մեր համագործակցությունը՝ հարստացնելով այն նոր և բովանդակալից ծրագրերով:

Մաղթում եմ Ձեզ բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ գարնանային ծաղկունք և հարատև խաղաղություն»:

 

← Վերադառնալ