Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Դրիտան Աբազովիչին՝ Չեռնոգորիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

05.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի վարչապետ Դրիտան Աբազովիչին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չեռնոգորիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ բարեկամ Չեռնոգորիայի բարգավաճման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերի բարձրացման։

Հայաստանը մեծապես կարևորում է Չեռնոգորիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ շրջանակներում: Մեր երկրների միջև հարաբերություններն աչքի են ընկնում ջերմությամբ և երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքով:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանը կնշանավորվի մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խորացմամբ և բազմոլորտ համագործակցության զարգացմամբ»։

← Վերադառնալ