Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով։
Ընդհանուր արժեքների վրա խարսխված՝ մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմք է Հայաստանի և Լիտվայի միջև գոյություն ունեցող գերազանց միջպետական հարաբերությունների համար։ Այս հարաբերությունների վառ արտահայտությունն են մեր առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, զարգացող ու բազմաբնույթ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Հայաստանի Կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում Լիտվային՝ մեր երկրում շարունակվող համապարփակ բարեփոխումներին ցուցա¬բերած անկեղծ ու արդյունավետ աջակցության համար։ Առանձնապես բարձր եմ գնահատում Լիտվայի ակտիվ ու կարևոր դերակատարությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացման գործում:
Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք հանդիպելու և համատեղ ջանքերով նոր թափ հաղորդելու երկկողմ հարաբերություններին։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և տնտեսական առաջընթաց»: