Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

06.06.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Կրիստերսոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առիթով:

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև ձևավորված փոխվստահության և կառուցողական երկխոսության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, որոնք տարեցտարի առավել բովանդակային և բազմաշերտ են դառնում։

Բարձր ենք գնահատում Շվեդիայի կառավարության աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և վստահ ենք, որ մեր համագործակցությունը շարունակելու է զարգանալ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել Հայաստանի և Շվեդիայի միջև կապերը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության, կայուն զարգացման և խաղաղության։

Մաղթում եմ Ձեզ և Շվեդիայի կառավարությանը բազում վերելքներ և ամենայն բարիք, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
 

← Վերադառնալ