Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլի նախագահին

07.09.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլի Դաշնային Հանրապետության ժողովրդին Բրազիլի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Գոհունակությամբ եմ արձանագրում Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումն ու բարեկամական կապերի շարունակական ամրապնդումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Հայաստանը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ կարևորելով սերտ փոխգործակցությունը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի, Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովների, ինչպես նաև Սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքի շրջանակներում:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում Երևանում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին մասնակցության հրավերը»:
 

← Վերադառնալ