Մամլո հաղորդագրություններ
Վարչապետն Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
1670x1113px - 465 Կբ
1670x1113px - 386 Կբ
1670x1137px - 398 Կբ
1670x1113px - 595 Կբ
1670x1113px - 305 Կբ
1670x1113px - 286 Կբ
1670x1113px - 311 Կբ
1670x1113px - 182 Կբ
1670x1113px - 488 Կբ
1670x1113px - 456 Կբ
1670x1113px - 273 Կբ
1670x1113px - 480 Կբ
1670x1113px - 625 Կբ
1670x1113px - 208 Կբ
1670x1113px - 277 Կբ
1670x1113px - 248 Կբ
1670x1113px - 315 Կբ
ևս 14 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը:
Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։
Վարչապետն իր ելույթում ողջունել է համաժողովի մասնակիցներին և նրանց ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին:
Համաժողովը միտված է համահայկական երիտասարդական օրակարգի առանցքային հարցերի քննարկմանը, սփյուռքի և Հայաստանի երիտասարդական շրջանակների միջև ցանցային աշխատանքի ընդլայնմանը, հայրենիքում սփյուռքի երիտասարդների ներուժի ներգրավմանն ու երիտասարդների դերի մեծացմանը Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում։