Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը ներկա է գտնվել Երևանի պատմական «Կարմիր կամուրջ» հուշարձանի բացման արարողությանը
1670x1113px - 666 Կբ
1670x1113px - 708 Կբ
1670x1113px - 788 Կբ
1670x1113px - 674 Կբ
1670x1113px - 555 Կբ
1670x1113px - 888 Կբ
1670x1113px - 664 Կբ
1670x1113px - 628 Կբ
1670x1113px - 814 Կբ
1670x1113px - 487 Կբ
1670x1113px - 821 Կբ
1670x1113px - 757 Կբ
1670x1113px - 719 Կբ
1670x1113px - 502 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
ևս 13 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում ներկա է գտնվել Երևանի պատմական «Կարմիր կամուրջ» հուշարձանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը և այլք։
Երևանի պատմական Կարմիր կամրջի բացմամբ ամփոփվել է նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը, որն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և ԵՄ համագործակցության շրջանակում:
Հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվել են բարերար Յուրի Աֆրիկյանի միջոցներով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև 2022 թվականին կնքված հուշագրի շրջանակում:
«Կարմիր կամուրջը» հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը․ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6,5մ լայնություն։ Հրազդանի կիրճի ափերը միմյանց կապելով՝ կամուրջը ճանապարհային հաղորդակցություն է ապահովել Երևանի բերդից դեպի Արարատյան դաշտավայր: Կամուրջը 10-13 րդ դարերի կառույց է, սրբատաշ ճակատներով, թաղերով և թաղակիր ատամնաձև շարվածքով եռաշերտ պրոֆիլավոր ճակատային կամարներով:
Վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ են արվել 1830-ական, 1960- ական թվականներին, որոնց ընթացքում կամրջի երկու եզրերում ամրաշինական նպատակներով ավելացվել են բազալտե հենապատեր: Հետագայում՝ 1980-ականներին իրականացված վերականգնման աշխատանքներն անավարտ են մնացել: Մինչ ամբողջական վերականգնումը՝ պահպանվել էին միայն կամրջի հարավային մեծ կամարը և հյուսիսային խուցը․ կամուրջը, ըստ էության, ավերված էր և ուներ հրատապ վերականգնման կարիք։ 2024-2025 թթ. «Կարմիր կամուրջը» վերականգնվել է` պահպանելով վերակառուցումների արժեք ներկայացնող բոլոր պատմական շերտերը: