Մամլո հաղորդագրություններ
Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը․ վարչապետ
1670x1113px - 987 Կբ
1670x1113px - 702 Կբ
1670x1113px - 860 Կբ
1670x1113px - 843 Կբ
1670x1113px - 691 Կբ
1670x1113px - 679 Կբ
1670x1113px - 932 Կբ
1670x1113px - 610 Կբ
1670x1113px - 701 Կբ
1670x1113px - 717 Կբ
1670x1113px - 912 Կբ
1670x1113px - 728 Կբ
1670x1113px - 702 Կբ
1670x1113px - 699 Կբ
1670x1113px - 686 Կբ
1670x1113px - 826 Կբ
1670x1113px - 835 Կբ
ևս 14 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների հետ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է հասարակական խորհրդի գործունեությունը՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը։ Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և համոզմունք հայտնել, որ խորհրդի անդամներին հուզող բազմաթիվ հարցեր կքննարկվեն, ինչը կնպաստի նաև խնդիրների լուծմանը։
Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Դրանք վերաբերել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովմանը։ Անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտում առկա խնդիրներին, Կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքին, զբոսաշրջության զարգացմանը, օդի աղտոտվածության խնդրին, քրեական ենթամշակույթի և հանցավորության դեմ պայքարին, պետություն–քաղաքացի հարաբերություններին և այլ թեմաների։
Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը նշել է․ «Պետություն–քաղաքացի հարաբերությունն, իմ պատկերացմամբ, հետևյալն է․ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Հարց է ծագում, իսկ ինչպե՞ս պետք է պետությունն ուժեղացնի մարդուն․ դրա համար կա երեք գործիք․ առաջինը՝ կրթությունն է, երկրորդը՝ կրթությունն է, երրորդը՝ կրթությունն է։ Այսինքն, ես համոզված եմ, որ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն»։ Վարչապետի համոզմամբ՝ այսօրվա հանդիպմանը բարձրացված բազմաթիվ հարցերի լուծումը կրկին կրթությունն է և «300 դպրոց, 500 մանկապարտեզ»–ի, «Ակադեմիական քաղաք»–ի ծրագրերն այդտեղից են ծնվել։ «Այսօրվա շատ խնդիրներ մենք պետք է լուծենք մանկապարտեզ և դպրոց կառուցելով։ Այսօրվա մեր բոլոր խնդիրների լուծումը ես տեսնում եմ կրթության ոլորտում ներդրում անելու մեջ»,– շեշտել է երկրի ղեկավարը։