Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
2500x1667px - 564 Կբ
2500x1667px - 536 Կբ
2500x1667px - 576 Կբ
2500x1667px - 619 Կբ
2500x1667px - 1022 Կբ
2500x1667px - 516 Կբ
2500x1667px - 693 Կբ
2500x1667px - 686 Կբ
2500x1667px - 643 Կբ
2500x1667px - 681 Կբ
2500x1667px - 676 Կբ
2500x1667px - 544 Կբ
2500x1667px - 502 Կբ
2500x1667px - 903 Կբ
2500x1667px - 726 Կբ
2500x1667px - 907 Կբ
2500x1667px - 718 Կբ
2500x1667px - 1 Մբ
2500x1667px - 997 Կբ
2500x1667px - 830 Կբ
2500x1667px - 749 Կբ
2500x1667px - 600 Կբ
2500x1667px - 637 Կբ
2500x1667px - 629 Կբ
ևս 21 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ներկա է գտնվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը:
Մարզադպրոցը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանը և Մալխաս և Ռոման Ամոյանները ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձ, որը տեղադրվել է մարզադպրոցի հիմքերում։
Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզադպրոցի հիմնարկեքի առիթով և հույս հայտնել, որ այն շահագործման կհանձնվի սահմանված ժամկետում: Նիկոլ Փաշինյանը, դիմելով Մալխաս և Ռոման Ամոյաններին, նշել է, որ այս ամենը Հայաստանի Հանրապետության հարգանքի տուրքն է իրենց մարզական վաստակին և ծառայություններին:
Շենքը բաղկացած է երկու մասից՝ մոտ 100 հանդիսատեսի համար նստատեղերով դահլիճ և երկհարկանի սպասարկող հատված։ Առաջին հարկում տեղակայված են լինելու նախամուտք, հանդերձարաններ, լողավազան, շոգեբաղնիք, բժշկի և մարզիչի սենյակներ, սանհանգույցներ, պահեստ։ Երկրորդ հարկում նախատեսվել են ֆիզիկական պատրաստվածության և մարզասարքերի դահլիճ ու վարչական սենյակներ։ Մարզադպրոցն ունենալու է նկուղ, որտեղ կարող են անցկացվել սեղանի թենիսի մարզումներ։ Կառույցն ունենալու է հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող թեքահարթակներ և վերելակ։ Տարածքում առկա մանկապարտեզի անավարտ կառույցն ապամոնտաժվելու է։ Մարզադպրոցի շենքից բացի տեղակայվելու են կոյուղաջրերի մաքրման կայան և ﬔքենաների կայանատեղի։