Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
1670x1113px - 596 Կբ
1670x1113px - 572 Կբ
1670x1113px - 767 Կբ
1670x1113px - 804 Կբ
1670x1113px - 591 Կբ
1670x1113px - 521 Կբ
1670x1113px - 519 Կբ
1670x1113px - 507 Կբ
1670x1113px - 583 Կբ
1670x1113px - 596 Կբ
1670x1113px - 490 Կբ
1670x1113px - 461 Կբ
1670x1113px - 487 Կբ
1670x1113px - 476 Կբ
1670x1113px - 513 Կբ
1670x1113px - 604 Կբ
1670x1113px - 727 Կբ
1670x1113px - 602 Կբ
1670x1113px - 761 Կբ
1670x1113px - 468 Կբ
1670x1113px - 721 Կբ
1670x1113px - 722 Կբ
1670x1113px - 505 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 900 Կբ
1670x1113px - 916 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 659 Կբ
1670x1113px - 1005 Կբ
1670x1113px - 729 Կբ
1670x1113px - 488 Կբ
1670x1113px - 790 Կբ
1670x1113px - 689 Կբ
1670x1113px - 817 Կբ
1670x1113px - 663 Կբ
1670x1113px - 1015 Կբ
1670x1113px - 856 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 988 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 976 Կբ
1670x1113px - 961 Կբ
1670x1113px - 964 Կբ
1670x1113px - 429 Կբ
1670x1113px - 430 Կբ
1670x1113px - 670 Կբ
ևս 43 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ:
Վարչապետը, ողջունելով մասնակիցներին, շնորհավորել է նրանց մարզային նախընտրական փուլը հաղթահարելու և եզրափակիչ փուլին մասնակցելու առիթով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը տարբեր մարզաձևերում նպաստում է հասարակության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը։
Մրցաշարի նպատակն է խթանել աշակերտների շրջանում հեծանվային սպորտի և ակտիվ կենսակերպի տարածումը։ Սեպտեմբերի 11-12-ը նախատեսվող մրցաշարի եզրափակիչ փուլին կմասնակցեն Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքները գրանցած թիմերը։ Եզրափակիչը կանցկացվի Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում։ Մրցումներին նախորդող օրը՝ սեպտեմբերի 11-ին, ավանդույթի համաձայն, մասնակիցների համար կկազմակերպվի ճամբար և հանդիպում խարույկի շուրջ, իսկ սեպտեմբերի 12-ին կկայանա եզրափակիչ հեծանվավազքը։ Այս տարի մրցաշարն անցկացվում է «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի օրերին։
Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանների սովորողների շրջանում։ Եզրափակչի ուղեգիր են նվաճել մարզային և Երևանի քաղաքային փուլերում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած դպրոցների թիմերը։ Այսպիսով՝ եզրափակիչ փուլում հանդես կգա 22 թիմ՝ ընդհանուր 66 մասնակցով։ Մրցաշարի երկու տարիքային խմբերում մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած դպրոցների թիմերը, աշակերտներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և դրամական մրցանակներով։